Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքից 64 ընտանիք կտեղափոխվի համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Այս մասին Facebook-ում հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը»,- գրել է քաղաքապետը։






