Հայաստանում հուլիսի 25-27-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Ամենից բարձր ջերմաստիճանը գրանցվելու է Արարատում և Արմավիրում՝ 35-ից 38 աստիճան։
Երևանի առանձին հատվածներում հուլիսի 24-25-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 26-29-ը տեղումներ չեն լինի: Ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է 29-ից 35 աստիճանի միջակայքում, իսկ գիշերը՝ 19-ից 22-ի։
Հուլիսի 24-ի ցերեկը հանրապետության գրեթե բոլոր մարզերում, իսկ 25-29-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։






