Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է, PanARMENIAN.Net-ին ասաց կառույցի հանրային կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը։
«Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է քրեական գործով», – ասաց նա։
Գլխավոր դատախազությունից չնշեցին, սայակն, թե ինչ գործի մասին է խոսքը՝ ասելով, թե հավելյալ տեղեկատվություն չեն տրամադրում՝ նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով։
Բագրատյանը հուլիսի 23-ին ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:






