AM
28 Հուլիս 2020 - 06:59 AMT

Արմեն Եդիգարյանը` Բուլղարիայում ՀՀ դեսպան

Արմեն Եդիգարյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա): ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

Մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Բուլղարիայում ՀՀ դեսպանի պաշտոնից:

2010-2017թթ․ Արմեն Եդիգարյանը եղել է ՀՀ առաքելության ղեկավարը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում, 2017-2020թթ․ գլխավորել է ԱԳՆ միջազգային անվտանգության վարչությունը։