Սևանի White Shorja լողափի գործունեությունը, որտեղ հուլիսի 26-ին անցկացվել էր աղմկահարույց երեկույթն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ, 2 շաբաթով կկասեցվի։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները գտնվում են White Shorja-ում, գրում է «Ժողովուրդը»։
Խնջույքի «բացահայտումից» հետո Հայկ Սարգսյանը հրապարակավ ներողություն է խնդրել դրան մասնակցելու և դիմակ չկրելու համար, սակայն աղմուկը չի դադարում:
White Shorja-ում հուլիսի 26-ի խնջույքից բազմաթիվ լուսանկարներ են հայտվել համացանցում, որտեղ երևում է, որ մասնակիցներն առանց դիմակների են և չեն պահպանում սոցիալական հեռավորությոնը։






