Վաճառվել է հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի ինքնանկարներից մեկը, որը գնահատվում է £12-ից 16 մլն ($15-20 մլն)։ Վերջնական արժեքը գերազանցել է 2003 թվականին վաճառված մյուս ինքնանկարի £6.9 մլն-ը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։
Այն ստեղծվել է 1632 թվականին, երբ նկարիչը 26 տարեկան էր։ Նա իր կյանքի ընթացքում հեղինակել է ոչ պակաս, քան 80 ինքնանկար, սակայն միայն երկուսում է ինքն իրեն տոնական հագուստով պատկերել՝ օձիքով և սև ցիլոյով։
Փորձագետների խոսքով՝ այս ինքնանկարն այցեքարտ է ծառայել Ռեմբրանդի համար հարուստ պատվիրատուների մոտ։ Չի բացառվում, որ նկարիչը դրանով ներկայացրել է ինքն իրեն նաև իր ապագա կնոջ հարազատներին։
Ռեմբրանդի գրեթե բոլոր ինքնանկարները ներկայումս գտնվում են թանգարաններում, և միայն երեքն են մասնավոր սեփականություն: Դրանցից մեկը վաճառվել է 2003-ին և Նյու Յորքի Լեյդեն հավաքածուի մասն է, իսկ մյուսը երկարաժամկետ վարկով տրամադրվել է Շոտլանդիայի ազգային պատկերասրահին: Երրորդը վաճառված ինքնանկարն է։