Հայ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նոր ֆիլմ է նկարահանում: Ինչպես հայտարարել է Վ.Չալդրանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին, «Մաեստրո» ֆիլմը նվիրված է մեր օրերի երեւանյան մտավորականության կյանքին ու խնդիրներին: Նրա խոսքերով, ֆիլմի նկարահանումները նախատեսվում է ավարտել ամռանը եւ արդեն աշնանը հայ հանդիսատեսը կկարողանա տեսնել ռեժիսորի նոր աշխատանքը: