Օգոստոսի 4-ից 13-ի ընթացքում Ֆրանսիայից, Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից և Ռուսաստանից չվերթեր կիրականացվեն Հայաստան, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ամեն օր` մինչև օգոստոսի 13-ը ներառյալ, Belavia ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը։ Օգոստոսի 4-ին և 11–ին Middle East ավիաընկերությունը կիրականացնի Բեյրութ-Երևան-Բեյրութ չվերթը։
Օգոստոսի 7-ին Air France-ը կիրականացնի Փարիզ-Երևան-Փարիզ չվերթը, իսկ օգոստոսի 8-ին SKYUP-ը` Կիև-Երևան-Կիև չվերթը։
Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններ։ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի:






