AM
4 Օգոստոս 2020 - 11:20 AMT

Մաշտոցի պուրակում շինարարության մեծ շեղման դեպքում շինթույլտվությունը կվերացվի․ Էտված ծառերի տունկի պայմանագիր կա

Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պուրակում կառուցապատողի հետ պայմանագիր ունի ծառեր տնկելու մասին, եթե կառուցապատողը չանի դա, քաղաքապետարանը կանի, PanARMENIAN.Net-ի հարցին ի պատասխան ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա նշել է՝ ըստ պայմանագրի՝ նման պարագայում իրենք իրենց միջոցներով են տնկելու ծառերը՝ գումարն օրենքով սահմանաված կագով ստանալով կառուցապատողից։

Մարությանը նաև պատասխանել է հարցին, թե արդյոք համաձայնեցվել է Մաշտոցի պուրակի շինությունը քաղաքապետարանի հետ և ինչու չի կառուցվել ավելի «թեթև» շինություն՝ ներկա «բետոնաշատ» կառույցի փոխարեն:

«Կան արձանագրություններ, որ շինության կառուցման ժամանակ շեղումներ են եղել։ Եթե մեծ է շեղումը, շինթույլտվությունը կվերացվի, եթե ոչ, ապա պետք է գա այն ստանդարտներին, որով ի սկզբանե թույլտություն է եղել»,- ասել է քաղաքապետը։

Ակտիվիստները վերջին օրերին հայտարարել էին, որ Մաշտոցի պուրակում կառուցապատողը ծառեր է կտրել։ Քաղաքապետարանից նշել են, որ կտրված 4 ծառը խնդիր են ունեցել և առողջ չեն եղել։ Դրանց փոխարեն նախատեսվում է 9 նոր ծառ տնկել։