AM
4 Օգոստոս 2020 - 12:12 AMT

Աջափնյակում մետրոյի կայարանը կկառուցի պետությունը

Երկարատև բանակցություններից հետո որոշվել է, որ Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցելու է պետությունը, հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք մեզ վրա ենք վերցրել մրցույթի անցկացումը: Երբ կունենանք նախագիծ, այն կդնենք մրցույթի: Բաց տենդեր կլինի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, կկառուցի մետրոյի կայարանը: Այս պահին երկփուլ մրցույթի պայմաններն են գրվում», – ասել է նա։

Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու մասին։ 2019-ին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել էր, որ բանակցությունները ներդրողի հետ հասել են մետրոյի կայարանի և կամրջի նախագծման փուլ: