AM
6 Օգոստոս 2020 - 11:06 AMT

ՊՆ․ ՀՀ գրոհային ավիացիան շարունակում է վարժանքները

ՀՀ ԶՈւ կործանիչները շարունակում են վարժանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը հանկարծակի ստուգումների շրջանակներում, ըստ առաջադրված խնդիրների, շարունակում են վարժանքները»,- ասվում է գրառման մեջ։

Խոսնակը նաև տեսանյութ է հրապարակել: