AM
8 Օգոստոս 2020 - 10:32 AMT

ՊԲ-ն ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների

Արցախի պաշտպանության նախարարությունը պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների, հայտնում են ՊԲ ֆեյսբուքյան էջում։

Ծառայության ընթացքում նրանք կօգտվեն զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովման մասին ԱՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից և արտոնություններից։