AM
24 July 2002 - 15:30 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության ծառայությունների համագործակցության հեռանկարներն են այսօր քննարկել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՌԴ ԱԴԾ-ի տնօրեն Նիկոլայ Պատրուշեւը: Փոխշահավետ համագործակցության ոլորտների թվում կողմերը նշել են պայքարը միջազգային ահաբեկչության եւ զենքի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Հանդիպման ժամանակ նշվել է նաեւ անվտանգության ծառայությունների համատեղ աշխատանքի կարեւորությունը անօրինական միգրացիայի կասեցման գործում: