ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներն աշնանը կայցելեն Բաքու: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը, ժամկետներն ու այցի ծրագիրը ճշտվում են: Մամեդովի խոսքերով, ենթադրվում է, որ համանախագահները կներկայացնեն նոր առաջարկություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: