AM
14 Օգոստոս 2020 - 12:56 AMT

Արարատում անձնական հայացքների պատճառով բժշկի չդիմած ծննդկան է մահացել

Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել, նրա դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով, հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Մահվան պատճառը սրտամկանի սուր ինֆարկտն է։ «Կինն անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն»,- գրել է Նիկողոսյանը։

Նիկողոսյանը չի կոնկրետացրել՝ ինչ անձնական հայացքների մասին է խոսքը։

ԱՆ-ից կոչ են անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի` անցանկալի և, երբեմն, աղետալի հետևանքներից խուսափելու համար:

2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է` կրկին ոչ մանկաբարձական պատճառով: