AM
18 Օգոստոս 2020 - 12:34 AMT

Օգոստոսի 19-ին Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը փակ կլինի

Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը, տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում օգոստոսի 19-ին` ժամը 16։00-19։00‚ պայթեցման աշխատանքներ կլինեն։

Այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետևանքով օգոստոսի 19-ին ՝ ժամը 16։00-19։00‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։