AM
21 Օգոստոս 2020 - 09:20 AMT

59-ամյա տղամարդը կալանավորվել է անչափահաս որդու հանդեպ սեռական բռնության համար

Արագածոտնի մարզի 59-ամյա բնակչի կողմից իր անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդը, բռնություն գործադրելու սպառնալիքով 2019-ի օգոստոս և 2020-ի մարտ ամիսներին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2004-ին ծնված անչափահաս որդու նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ, պատժվում է 8-15 տարի ազատազրկմամբ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրգործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: