Oգոստոսի 24-ին կշարունակվեն «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման աշխատանքները, սա կլինի 4-րդ փորձը։
Ժամը 16:00-ին Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները կիրականացնի «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ն։
Աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 15։30-16։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Պայթեցման աշխատանքների ընթացքում ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն:






