AM
24 Օգոստոս 2020 - 07:43 AMT

Աղբյուր Սերոբի 7-ի բնակիչները բողոքում են բակում բարձրահարկի կառուցումից

Օգոստոսի 24-ին Երևանի Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչները կրկին ակցիա են սկսել՝ բողոքելով հարևանությամբ բարձրահարկ շենքի կառուցումից: Նրանք փակել են ճանապարհը:

Բնակիչներից մեկը նշում է, որ տեսել են շենքի նախագիծը և նկատել, որ որոշ բնակարաններ ներկայացվել են որպես կանաչապատ տարածքներ։ Նրանք նաև բողոքում են, որ շենքը փակելու է իրենց տների հասանելիությունն արևին։

Բնակիչների խոսքով՝ իրենց հետ ոչ մեկ չի քննարկել, թեև քաղաքապետարանից խոստացել էին մինչև շինարարության սկիզբը քննարկում կազմակերպել։

Նմանատիպ ակցիա էր կազմակերպվել նաև օգոստոսի 13-ին՝ «Մի՛ զավթեք մեր տարածքը», «Համայնքը զորավոր է», «Չի կառուցվելու» ցուցանակներով։