AM
24 Օգոստոս 2020 - 09:49 AMT

Օգոստոսի 24-ից 5-7 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օգոստոսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝ օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +27+31 աստիճան։