Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 2020-ի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին՝ մոտ 87,000 եվրո, տեղեկացնում են հիմնադրամից:
Տարեսկզբին պահպանվող այս տարածքին CNF-ի կողմից տրվել էր ֆինանսական տարվա առաջին հատկացումը, որը կազմել էր մոտ 93,000 եվրո:
Առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող մյուս 3 ՊՈԱԿ-ի՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին:
Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:






