AM
25 Օգոստոս 2020 - 07:39 AMT

«ՏաԹևերը» անվճար կհյուրընկալի դպրոցականներին և մանկատան սաներին

Աշխարհի ամենաերկար հետադարձելի (5752 մ) ճոպանուղին՝ «ՏաԹևերը» հայտարարում է հատուկ ակցիա դպրոցականների և մանկատան սաների համար: Նրանք անվճար կօգտվեն ճոպանուղուց:

Ակցիան կգործի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ, տեղեկացնում է IDeA հիմնադրամը։

«ՏաԹևեր» ճոպանողու կառուցման 10-ամյակին ընդառաջ, դպրոցականներն ու մանկատան սաները հնարավորություն կունենան այցելելու նաև Հայաստանի ամենահայտնի հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիր:

Ճոպանուղին գործում է 2010-ից։ 10 տարվա ընթացքում ճոպանուղուց օգտվել է մոտ 1 միլիոն այցելու:

«Սա դպրոցականների համար կդառնա ոչ միայն արկածներով լի ճամփորդությունև հետաքրքիր ժամանց, այլև ճանաչողական այց պատմամշակութային, հոգևոր և կրթական տեսանկյունից: Այս տարի ներքին տուրիզմի խթանման համար մենք տարբեր ակցիաներ ենք իրականացնում:»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:

«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի կողմից իրականացվում են նաև Տաթևի վանական համալիրի վերականգնումն ու հարակից համայնքների զարգացումը: