Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության մի խումբ ակտիվիստներ այսօր Բաքվում պիկետ են անցկացրել Սահմանադրական դատարանի շենքի առջ-` իրենց բողոքը հայտնելով օգոստոսի 24-ին Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու հարցի շուրջ հանրաքվեի անցկացման դեմ: Բողոքի ցույցն անցել է «Ո՛չ նոր միապետականությանը», «Հետաձգել հանրաքվեն», «Վերստին կազմավորել ընտրական հանձնաժողովները» կարգախոսներով: