ՀՀ-ում կորոնավիրուսի դրական ախտորոշված թեստերի թիվը նվազել է 10%-ից, օգոստոսի 25-ի դրությամբ այդ ցուցանիշը 8․5% է։
Երկրում օգոստոսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի բացասական թեստերի թիվը 1188 է եղել, դրականների՝ 111, ընդհանուր առմամբ թեստավորվել է 1299 մարդ։
Դրական դեպքերի թիվը նվազել է մասնավորապես օգոստոսի 23-24-ին, օգոստոսի 22-ին այդ թիվը մոտ 12% էր։
Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,936-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 858 դեպք կա, այլ պատճառով՝ 260։ Առողջացածների ընդհանուր թիվը 36,475 է։ Փաստացի բուժվողների թիվը 5343 է։






