AM
25 Օգոստոս 2020 - 10:52 AMT

Արսեն Թորոսյանը գնում է արձակուրդ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Նախարարին տրամադրվել է 2018-2019 թթ․ աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը։

Թորոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Օգոստոսի 24-ին համացանցում սկսել էին լուրեր շրջանառվել նախարարի հրաժարականի մասին այն բանից հետո, երբ նա փակել էր ֆեյսբուքյան իր պաշտոնական էջը։ Դրանք, սակայն, ավելի ուշ հերքեցին։