AM
25 Օգոստոս 2020 - 14:45 AMT

Հուլիսին սահմանային սրմանը մասնակցելու համար ռազմարդյունաբերողներ են պարգևատրվել

Վարչապետի որոշմամբ՝ Տավուշի մարզում հուլիսյան ռազմական գործողություններին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձինք պարգևատրվել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նա նաև նշել է, որ ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ԲՏԱ նախարարության կողմից։

Ավելի վաղ Արշակյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ քննարկել էր հայկական ԱԹՍ-ների և ՀՕՊ-ի կիրառումը հուլիսի մարտերում։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Մարտերի ընթացքում հայկական բանակին հաջողվել էր ՀՀ-ում արդիականացրած զենքերով շարքից հանել հակառակորդի 14 անօդաչու թռչող սարք։