AM
26 Օգոստոս 2020 - 09:06 AMT

Խոսնակ․ Թորոսյանն արձակուրդից կվերադառնա բնականոն աշխատանքի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում չի գրել և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նա վերադառնալու է բնականոն աշխատանքի, հայտնել է նրա խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշել է, որ նախարարն օգտվել է իր տարեկան հասանելի արձակուրդից և գտնվելու է Հայաստանում:

Օգոստոսի 24-ից համացանցում լուրեր են շրջանառվում նախարարի հրաժարականի մասին այն բանից հետո, երբ նա փակել էր ֆեյսբուքյան իր պաշտոնական էջը։ Դրանք, սակայն, ավելի ուշ հերքվել էին։ Այնուհետև հայտարարվել էր, որ նախարարն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ն արձակուրդում կլինի։