AM
26 Օգոստոս 2020 - 10:05 AMT

Խաշթառակում բռնության ենթարկված 5 երեխային կտեղափոխեն Երևանի մանկան տուն

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված 5 երեխային կտեղափոխեն Երևանի մանկան տուն, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Երեխաներին չբաժանելու համար նախարարությունը որոշել է բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում:

Խաշթառակի 57-ամյա բնակիչը 2014-ին ծնված անչափահաս թոռանը ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին։ Դրանց հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն: Երեխան օգոստոսի 25-ին գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է նաև, որ երեխային ու իր 5 անչափահասներին ծեծել է նաև իր 28-ամյա հորաքույրը։ Ավելի ուշ 6-ամյա տղան մահացել էր: