Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ընտրական բարեփոխումների շրջանակում քննարկում է Տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրական իրավունքի տարիքային շեմը նվազեցնելու հարցը։ Տարբերակներից մեկն ընտրելու իրավունքի գործող 18 տարեկանի շեմն իջեցնելն է՝ դարձնելով 17 կամ 16։
PanARMENIAN.Net-ն ուսումնասիրել է համաշխարհային փորձը՝ հասկանալու համար՝ որ տարիքից են ընտրությունների մասնակցում աշխարհի տարբեր երկրների քաղաքացիները։
Բրազիլիայում, Էկվադորում, Չվեյցարիայում ընտրություններին կարող են մասնակցել 16 տարեկանից։ Բոլիվիայում, օրինակ, 18 տարեկան և արդեն ամուսնացած քաղաքացիները կարող են ընտրությունների մասնակցել, իսկ միայնակները՝ 21-ից հետո միայն։
Ռուսասատնում ընտրություններին մասնակցելու տարիքային նվազագույն շեմը 18-ն է։ Չնայած դրան՝ երկրում 2019-ին առաջարկվում էր ընտրելու իրավունքի տարիքային շեմը 18-ից իջեցնել։
Ֆրանսիայում ընտրություններին մասնակցելու համար անձի 18 տարին պետք է լրացած լինի։ Այնտեղ քվեարկությանը մասնակցելու տարիքային շեմը սահմանվել է դեռ 1974-ին:
Ճապոնիայում ևս ընտրությունների մասնակցելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր քաղաքացիները։ Մինչև 2015 թվականը, սակայն, ճապոնացիներն ընտրություններին մասնակցել կարող էին միայն 20-ից հետո։
Տարածաշրջանի երկրներից Իրանում, Վրաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում ևս քաղաքացիներն ընտրելու իրավունք ունեն 18 տարեկանից։






