AM
27 Օգոստոս 2020 - 06:22 AMT

Խաշթառակում ծեծված 4-ամյա երեխան դուրս է գրվում հիվանդանոցից

Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն օգոստոսի 27-ին դուրս է գրվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Փոքրիկի կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում:

«Ընտանիքի մյուս հինգ երեխան, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էր Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, նույնպես դուրս է գրվում հիվանդանոցից: Նրանք միասին կտեղափոխվեն Երևանի մանկան տուն»,- ասվում է գրառման մեջ:

Նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով: