AM
31 Օգոստոս 2020 - 08:08 AMT

Փաշինյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը կլինի արձակուրդում, հայտնում են Կառավարությունից։

Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Արձակուրդում են նաև նախագահ Արմեն Սարգսյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։