«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է, փոխանցում է Armlur.am-ը:
Նշվում է, որ Մկրտչյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կասկածով։
Մկրտչյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, սակայն, թե բացակայում են ձերբակալման հիմքերն ու նպատակը:
Աղբյուրին հայտնի է դարձել, որ նա ձերբակալվել է քրհեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի հետ կապված պատմության շրջանակում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե Աբգարյանի հանդեպ ՔԿՀ-ում բռնություն է կիրառվել։






