AM
31 Օգոստոս 2020 - 11:38 AMT

«Նորք» ինֆեկցիոնը վերանվանվել է

Առողջապահական համակարգում բարեփոխումների շրջանակում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, հայտնում է ֆեյսբուքյան էջը։

«Նախկին ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդունքում գործելու է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»,- նշվում է գրառման մեջ։

«Նորք» ինֆեկցիոնի նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում էր գրել օգոստոսի 7-ին։ Նրան փոխարինել էր Հովհաննես Մադոյանը։ ԱՆ խոսնակը հայտարարել էր, որ Դավիդյանցն ազատվել է աշխատանքից, որովհետև ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնն ու «Նորքը» միավորվում են։