AM
1 Սեպտեմբեր 2020 - 09:25 AMT

Սևանա լիճ է բաց թողնվել մոտ 220,000 մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել «Գեղարքունյաց իշխան» և «Ամառային բախտակ» ձկնատեսակների մոտ 220,000 մանրաձուկ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այդ գործընթացը ցուցադրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Սևանի իշխանի աճեցման ցանցավանդակային տնտեսություն. առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է մոտ 1000 տոննա տարեկան»,-ասվում է գրառման մեջ։