AM
23 July 2002 - 17:06 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ՍԿԶԲԻՆ

Հայաստանում կաշառակերության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը: Այդ մասին տեղեկացրել է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթը: Նա ընդգծել է, որ ծրագրում կնշվեն կոնկրետ միջոցառումները եւ դրանց իրականացման ժամկետները: «Ծրագիրը կներկայացվի հասարակությանը, որը պետք է հետեւի միջոցառումների ժամանակին կատարմանը»,- ասել է Սաադաթը: