AM
5 Սեպտեմբեր 2020 - 10:38 AMT

Տաթևիկ Ռևազյանը Երևանում է

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է Դանիայից՝ նա Հայաստանում է։ Նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Երևանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս։ Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երևան», – գրել է Տաթիկ Ռևազյանը։

Նա նաև տեսանյութ է հրապարակել։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիա էր մեկնել՝ այնտեղ է ծնվել նրա առաջնեկը։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական դառնա։Ռևազյանին փոխարինում էր քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը: