AM
5 Սեպտեմբեր 2020 - 13:42 AMT

Նախնական․ Ապրիլյանի հերոսների շիրմաքարերին հետքերը մոմավառության հետևանք են

Ոստիկանության նախնական տվյալներով՝ Ապրիլյան պատերազմի մասնակիցիներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերի հետքերը երկու օր առաջվա Եռաբլուրում մոմավառության հետևանք են։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, որ Արմենակ Ուրֆայանի և Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի շիրիմները պղծել են՝ դրանց վրա յուղ քսելով։

Նախորդ անգամ նման դեպք էր պատահել մեկ տարի առաջ՝ 2019-ի սեպտեմբերին։