Երևանի ավագանին 47 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերկցությամբ քաղաքապետի տեղակալ է ընտրել Սերգեյ Ներսեսյանին:
Վերջինս եղել է պատգամավորի օգնական, հիմնական գործառույթները եղել են հարկային օրենսդրության հետ կապված փոփոխությունները, հանդես է եկել նաև Հանրային խորհրդի ֆինանսական և բյուջեային հարցերի հանձնաժողովում, գրում է Panorama.am-ը:
Նա ասել է, որ կարևորագույն խնդիրներից մեկը ներդրումային ծրագրերի, ներդրողների ներգրավումն է Երևանի կառավարման շրջանակում:
«Դա ինձ համար առաջնային խնդիրներից է»,- ասել է Ներսեսյանը:
Նա վստահեցրել է՝ որևէ խտրականություն որևէ խմբակցության, անձի նկատմամբ չի կարող լինել:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն իր դիմումի համաձայն հուլիսի 15-ից ավարտել էր պաշտոնավարումը։






