ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի ախտորոշման նմուշառումից հետո թեստավորման պատասխանը բացասական է: Այդ մասին հայտնում է երրորդ նախագահի գրանսենյակը։
Սարգսյանի մոտ բժշկական զննության արդյունքում սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ։ Նա արդեն կազդուրվում է։
Սեպտեմբերի 3-ին Սարգսյանը չէր ներկայացել գործարար Բարսեղ Բեգլարյանի գործով հերթական դատական նիստին: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրել էր բժշկական կենտրոնի փաստաթուղթը, որ Սարգսյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող նիստին մասնակցել: Նիստը հետաձգվել է։






