AM
10 September 2020 - 06:47 AMT

Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետհանդիպմանը քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր։

Մոտ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կսնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: