AM
10 Սեպտեմբեր 2020 - 07:27 AMT

Փաշինյան․ 1-ին անգամ ասֆալտապատվում է Մակարավանք տանող ճանապարհը

Տավուշի մարզում ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում, այդ թվում դեպի Մակարավանք տանող 3 կմ ճանապարհահատվածում, որը երբեք ասֆալտապատ չի եղել։ Այս մասին է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համապատասխան տեսանյութ հրապարակելով։

Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման արժեքը մոտ 330 մլն դրամ է։

Բերդավանում հիմնանորոգվում են ներհամայնքային փողոցները։