Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել սեպտեմբերի 10-ի ժամը 08։19-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է քաղաքապետարանի երկու ջրատար։






