AM
10 Սեպտեմբեր 2020 - 10:03 AMT

Բողոքի ակցիաներ՝ Կառավարության շենքի դիմաց

Կառավարության հերթական նիստին զուգահեռ, գործադիրի շենքի դիմաց միանգամից մի քանի բողոքի ակցիա է անցկացվել:

Հավաքվածների մի խումբը շարունակում է պահանջել, որ հայկական կողմը բանակցի Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ սահմանների բացման հարցում, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Ռուսաստանում աշխատանք ունեցող, սակայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող մարդիկ նշում են, որ այսպես շարունակվել չի կարող, իրենք լրջագույն խնդիրների են բախվել, որոնք լուծվելու փոխարեն ավելի են խորանում:

Բողոքավորների մյուս խումբը դժգոհ է մաքսակետերում ներկրվող ապրանքի դիմաց վճարվող գումարի կրկնակի ավելացումից: Մարդիկ նշում են՝ հաշվի առնելով ստեղծված վիճակը, մաքսային գների ավելացումը պետք է հետաձգվի:

Եվս մի խումբ էլ դժգոհ է «վարկային թալանից»: Պահանջը՝ ՀՀ քաղաքացիների համար 1 տարով վարկային արձակուրդի տրամադրումն է: Բոլոր հավաքվածները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: