Երիտասարդ գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այս պահից սկսած գտնվում եմ հացադուլի մեջ, մինչև այն պահը, երբ ազգադավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա…
Լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են հայոց կրթօջախներում սեռական դաստիարակություն դասավանդում մեր անաղարտ երեխաներին, լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են մոռացության թանգարան ուղարկում Հայոց Եկեղեցու պատմության առարկան և փոխարենը ներառում թուրքահպատակ կրթական չափորոշիչներ», – ասվում է գրառման մեջ։
Նա հավելել է, որ «թե պետք լինի՝ ցմահ կմնա հացադուլի մեջ» մինչև նախարարի հրաժարականը։
Սեպտեմբերի 9-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Դրանք վերաբերվում են Հարությունյանի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումներին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս հայտարարել է, որ պահանջելում է Հարությունյանի հրաժարականը






