ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Եգիպտոս, տեղեկացնում է ԱԳՆ-ն:
Պաշտոնական այցը տեղի կունենա սեպտեմբերի 12-15-ը։
Այցի շրջանակում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները ԵԱՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:






