AM
11 Սեպտեմբեր 2020 - 09:53 AMT

Զինծառայությունից խուսափածները գուցե կարողանան նորից գումարով ազատվել քրհետապնդումից

Շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որն առաջարկում է 27 տարին լրացած և զինծառայությունից խուսափածներին վճարել պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձի չափով գումար և ազատվել քրեական հետապնդումից։ Այս մասին Facebook-ում տեղեկացրել է պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Նա նշել է, որ վճարած գումարը կարելի է ամբողջությամբ հետ ստանալ առաջիկա 3 տարում 2 տարով պայմանագրային զինծառայություն անցնելու դեպքում։ Այդ պարագայում նրանք կստանան նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն։

Տարիներ շարունակ 27 տարեկանը լրացածներն իրավունք ունեին տույժի դիմաց ազատվել քրեական հետապնդումից, սակայն օրենքի փոփոխությունից հետո այդ հնարավորությունը հանվել է։ Այժմ զիծառայությունից բոլոր խուսափածներին սպառնում է քրեական պատիժ։