Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրները։ Անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային գործակցությանը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվել է ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և գործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Եգիպտոս։ Պաշտոնական այցը տեղի կունենա սեպտեմբերի 12-15-ը։






