Հայ կրթական հիմնարկությունը հայտարարել է, որ կրթաթոշակ կտրամադրի ֆինանսական աջակցության կարիք ունեցող և լավ սովորող լիբանանահայերին։ Այն նախատեսված է արդեն Հայաստանի բուհերում սովորող կամ նոր տեղափոխված լիբանանահայերի համար։
Հիմնարկությունից հայտնում են, որ կրթաթոշակը կտրվի 2020-2021 ուստարվա համար։ Մրցույթին կարող են մասնակցել նրանք, ովքեր սովորելու են բուհերում և ունեն բարձր ակադեմիական նիշ ու ֆինանսական աջակցության կարիք:
Ազատ են դիմել բակալավրում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, օրդինատուրայում սովորող լիբանանահայ ուսանողները: Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:






