Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գորիս է մեկնել, որտեղ ծանոթանում է քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հին Գորիսի վերականգնման ընթացքին։
Մեքենա նստելիս վարչապետին մոտենալու փորձ է արել մի կին, որին անվտանգության աշխատակիցները փորձել են խանգարել, վարչապետը, սակայն, առաջարկել է նրան նստել իր մեքենան՝ զրուցելու։
Միաժամանակ Փաշինյանը հորդորել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին այլ մեքենա նստել։






