AM
23 July 2002 - 14:18 AMT

ԱՊՀ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՒՄԲ

ԱՊՀ անդամ-երկրների Կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ պայմանագրի շրջանակներում կստեղծվի համակարգող խումբ, որի կազմում կլինեն ԿԱՊ-ի մասնակից-պետությունների գլխավոր շտաբի ներկայացուցիչները: Այդ որոշումն օրերս ընդունվել է Մոսկվայում Պայմանագրի մասնակից-պետությունների Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստին: Նիստի աշխատանքին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական ուժերի շտաբի պետերի կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Անատոլի Կվաշնինը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ռազմական ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները: